Արցախի ապաստարանները
Արցախում նախօրեին կեսօրից սկսած լայնամասշտաբ հարձակման հետեւանքով կան բազամաթիվ զոհերեւ վիրավորներ:
CivilNet-ը լուսանկարներ է ներկայացրել Արցախի ապաստարաններից, որոնցում այժմ պատասպարված է խաղաղ բնակչությունը:
Նշենք, որ այժմ էլ մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին: