հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի անկախության ճանաչման բանաձևը մուտքագրվել ԱՄՆ Կոնգրես․ Ադամ Շիֆ

Արցախի անկախության ճանաչման բանաձևը մուտքագրվել ԱՄՆ Կոնգրես․ Ադամ Շիֆ

ԱՄՆ Կոնգրեսի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը հայտնում է, որ Արցախի անկախության ճանաչման բանաձևը մուտքագրել են ԱՄՆ Կոնգրես։

«ԱՄՆ Կոնգրես ենք արդեն մուտքագրել Արցախի անկախության ճանաչման բանաձևը։ Արդեն մեկ ամիս է, ինչ պատերազմ է։ Ես նշել էի, որ եթե Ալիևն և Էրդողանը չդադարեցնեն պատերազմը, ապա նրանց սպասվում է ԱՄՆ կողմից խիստ պատժամիջոցներ։ Ես նաև զգուշացրել էի, որ եթե պատերազմը շարունակվի, ապա Արցախը պետք է ճանաչել անկախ պետություն։ Հիմա ես և հանրապետական կոնգրեսական Ֆրանկ Փալոունը ԱՄՆ Կոնգրես ենք մուտքագրել Արցախի` որպես անկախ պետության ճանաչման բանաձևը»,- մասնավորապես հայտնել է կոնգրեսականը։

  • Կիսվել: