Արցախի Անկախության օրվա միջոցառումներին մասնակցելու համար հրավերներ են ուղարկվել հայաստանյան բոլոր պատգամավորներին անխտիր. Թովմասյան
Արցախի Անկախության օրվա միջոցառումներին մասնակցելու համար հրավերներ են ուղարկվել հայաստանյան բոլոր պատգամավորներին անխտիր։ Այս մասին հայտնել է Արցախի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ նշելով միառժամանակ, որ հայաստանյան պաշտոնյաներին Արցախ այցելելու համար հատուկ հրավերներ պետք չեն։
«Ես այսօր այստեղ կուզենայի տեսնել Արցախի և Հայաստանի բոլոր նախագահներին, վարչապետներին, պատգամավորներին ու պաշտոնյաներին»,- նշել է նա։