ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի ԱԳ նախարարը և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ անդրադարձել են ԼՂ հակամարտությանը

Արցախի ԱԳ նախարարը և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ անդրադարձել են ԼՂ հակամարտությանը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, հանդիպմանն արծարծվել են գլոբալ և տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքականությանը և  մի շարք այլ թեմաների առնչվող հարցեր։

 
Նախարարը բարձր է գնահատել դիվանագիտական դպրոցի տեղն ու դերը հայ դիվանագետների պատրաստման գործում՝ գոհունակությամբ նշելով, որ Արցախի դիվանագիտական կորպուսում ևս մեծ է դպրոցի շրջանավարտների թիվը։

  • Կիսվել: