շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախցիները որևէ բանակցության դեմ չեն․ կարևոր է ընկալել՝ ինչ բովանդակությամբ է տեղի ունենում. Արտակ Բեգլարյան

Արցախցիները որևէ բանակցության դեմ չեն․ կարևոր է ընկալել՝ ինչ բովանդակությամբ է տեղի ունենում. Արտակ Բեգլարյան

Արցախցիները ղարաբաղյան հարցի կարգավորման գործում որևէ բանակցության դեմ չեն:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԱՀ Պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Շատ կարևոր է ընդգծել, որ միշտ բանակցությունը ու երկխոսությունը շատ ավելի արդյունավետ կարող են լինել, քան պատերազմը: Բայց կարևոր է ընկալել նաև, թե բանակցությունները ինչ նպատակով, ինչ ռազմավարությամբ և ինչ բովանդակությամբ են տեղի ունենում: Տվյալ պարագայում, միգուցե ես անձնական դիրքորոշում արտահայտեմ, և ոչ թե պետական, քանի որ այստեղ բավականին հարցեր կան, որ դեռևս պետք է պարզաբանվեն երկկողմանիորեն, և պետք է հասկանանք, թե բանակցություններն ամբողջ հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախի Հանրապետությանը ուր են տանում»,- ընդգծել է ԱՀ պետնախարարը:

  • Կիսվել: