կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախցիներն արդեն երկրորդ օրն է՝ առաջնային նշանակության պարենային ապրանքների գնման կտրոններ են ստանում․ լուսանկարներ

Արցախցիներն արդեն երկրորդ օրն է՝ առաջնային նշանակության պարենային ապրանքների գնման կտրոններ են ստանում․ լուսանկարներ

Արդեն 39 օր տևող շրջափակման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է պարենի սուր անբավարարության խնդրի առջև։ Արցախի կառավարությունն օրեր առաջ հայտնեց, որ ներդնում է կտրոնային համակարգ՝ առաջնային նշանակության պարենային ապրանքները քաղաքացիների միջև առավելագույնս համաչափ բաշխելու նպատակով։

Երեկվանից արդեն  մայրաքաղաք Ստեփանակերտում և այլ համայնքներում սկսել են տրամադրվել բրինձ, մակարոնեղեն, հնդկաձավար, շաքարավազ և ձեթ գնելու կտրոններ։ Գործընթացը շարունակվում է նաև այսօր։ 

  • Կիսվել: