հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախցի երեխաները մասնակցում են ՀԱԵ Գուգարաց թեմի ճամբարին

Արցախցի երեխաները մասնակցում են ՀԱԵ Գուգարաց թեմի ճամբարին

Այսօր՝ օգոստոսի 8-ին, Արցախի մի խումբ երեխաներ` ՀԱԵ Արցախի թեմի հոգևորականների և մանկավարժների առաջնորդությամբ մեկնել են Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբար։

Այս մասին տեղեկացնում են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից՝ հավելելով, որ երեխաներին ճանապարհելու էր եկել Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
 
Սրբազան Հայրն իր օրհնությունն է փոխանցել երեխաներին և բարի ճանապարհ մաղթել նրանց։ Սրբազան Հոր առաջնորդությամբ, Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարի բակում հավաքված երեխաների հոծ խումբն աղոթք է բարձրացրել առ Աստված և ուղևորվել դեպի ճամբար։ Արցախի տարբեր բնակավայրերից մեկտեղված ճամբարականներն առաջիկա օրերը կանցկացնեն ինտերակտիվ ծրագրով։

  • Կիսվել: