երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախ մենկել մտադրված քաղաքացիները Կոռնիձորում վրաններ են տեղադրում, պատրաստվում են մնալ այնտեղ (ուղիղ)

Արցախ մենկել մտադրված քաղաքացիները Կոռնիձորում վրաններ են տեղադրում, պատրաստվում են մնալ այնտեղ (ուղիղ)

Արցախ մենկել մտադրված քաղաքացիները Կոռնիձորում վրաններ են տեղադրում, պատրաստվում են մնալ այնտեղ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հուլիսի 21-ին, «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Քարամյանի նախաձեռնությամբ Արցախի մի խումբ բնակիչներ և մի շարք միջազգային և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ ուղևորվել են դեպի Արցախ։ Այս քայլի նպատակն էր փորձել անարգել անցնել Հակարիի կամուրջը՝ շրջանցելով ադրբեջանական ապօրինի անցակետը։

Կամրջից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա ԱՀ անձնագրային անցակետի մոտ տեղադրված ուղեփակոցի մոտ, սակայն, խումբը կանգնեցրել են հայ սահմանապահները։ Ճանապարհահատվածը համարվում է չեզոք գոտի, իսկ այնտեղով անցնելու համար անհրաժեշտ է եղել ստանալ ռուս խաղաղապահների թույլտվությունը։

Չորս ժամվա ընթացքում խաղաղապահների հետ կապվել չի հաջողվել, նրանց պաշտոնական հեռախոսահամարով զանգերն անպատասխան են մնացել։

Ի դեպ՝ ամբողջ ընթացքում նշված ճանապարհով չի անցել գեթ մեկ մեքենա, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաները, փոխարենը կամրջի ստորին հատվածում նկատվել է մեծ քանակով ադրբեջանական մեքենաների շարժ։ Դե իսկ Գորիս քաղաքի հյուրանոցներում այս պահին մեծ թվով Արցախի բնակիչներ են շարունակում ապրել` սպասելով ընտանիքների հետ միավորվելուն։

 

  • Կիսվել: