հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Արցախ-Հայաստան կապը անխափան աշխատելու է. Թանդիլյան

Արցախ-Հայաստան կապը անխափան աշխատելու է. Թանդիլյան

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ կատարած իր եռօրյա աշխատանքային այցը գերհագեցած էր տարբեր ձևաչափերով հանդիպումներով:

Թանդիլյանը, մասնավորապես, նշել է. «ՀՀ կատարած եռօրյա աշխատանքային այցս գերհագեցած էր նաև տարբեր ձևաչափերով հանդիպումներով ամենատարբեր ոլորտներում աշխատող անձանց հետ։

Քննարկումներ ենք ունեցել Արցախում ստեղծված իրավիճակի լուծման բոլոր հնարավոր ուղիները մշակելու նպատակով, այդ թվում` կամավորների ներգրավման, բարեգործական ծրագրեր նախագծելու, վերականգնողական ծառայություններ մատուցելու և այլ կարևոր քայլեր իրականացնելու շուրջ։

Խորին շնորհակալությունս բոլոր նրանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել րոպե առաջ լծվել գործի և աջակցել Արցախ աշխարհի վերականգնմանը։

Ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր ցանկություն էին հայտնել հանդիպել, սակայն ժամանակը թույլ չտվեց։

Խոստանում եմ բացը լրացնել հաջորդ այցիս ընթացքում։

Արցախ-Հայաստան կապը անխափան աշխատելու է, և մենք մշտական համագործակցության մեջ ենք լինելու իրենց գիտելիքն ու ներուժը հայրենիքի հզորացման գործում ներդնել ցանկացողների հետ։

Արցախն ապրելու է հայերեն»:

  • Կիսվել: