երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արցախ-Հայաաստան-միջազգային հանրությունը մի կարծիք ունի, Ադրբեջանն ու Թուրքիան՝ մեկ այլ. Մայիլյան

Արցախ-Հայաաստան-միջազգային հանրությունը մի կարծիք ունի, Ադրբեջանն ու Թուրքիան՝ մեկ այլ. Մայիլյան

Եթե Ռուսաստանն ավելի հեշտ կարող էր համոզել Ադրբեջանին՝ գնալ խաղաղ ճանապարհով, ապա այսօր Հարավային Կովկասում մեկ այլ խաղացող է հայտնվել՝ Թուրքիան: Այս մասին քիչ առաջ ճեպազրույցում ասաց ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանը:

՛՛Հիմա այնպիսի դրություն է ստեղծվել, որ Արցախ-Հայաաստան-միջազգային հանրությունը մի կարծիք ունի, Ադրբեջանն ու Թուրքիան՝ մեկ այլ:

Խաղաղության պարտադրելու մի քանի ձև կա: Մեկն այն է, ինչ մենք անում ենք հիմա ռազմի դաշտում,  մյուսն էլ դիվանագիտականն դատում է՝ համոզելու տարբերակը, սանկցիաները:

Ինչ վերաբերում է ժամանակավոր զինադադարին, մենք այդպիսի առաջարկ չենք ստացել, ԿԽ-ի հետ կապի մեջ ենք:

Այն փաստը, որ Մերձավոր Արևելքից ահաբեկիչներ են ներգրավվել պատերազմում Ադրբեջանի կողմից, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Այս բոլոր փաստերը հավաքվում են, դրանք կներկայացվեն համապատասխան կառույցներին, բայց այսօր ամենակարևորը ճակառում մեր հաջողություններն են, ես վստահ եմ, որ կհաղթենք՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: