չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բարձր ենք գնահատում յուրաքանչյուր ջանք՝ ուղղված մեր ժողովրդի միասնությանն ու համախմբմանը․ Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանի նախագահին

Բարձր ենք գնահատում յուրաքանչյուր ջանք՝ ուղղված մեր ժողովրդի միասնությանն ու համախմբմանը․ Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանի նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ պարոն Խաչատուրյան,

Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ և հղել լավագույն բարեմաղթանքներ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում մենք չափազանց կարևորում և բհամախմբմանը,արձր ենք գնահատում յուրաքանչյուր ջանք՝ ուղղված մեր ժողովրդի միասնությանն ու  հայոց պետականության շարունակական ամրապնդմանը, մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հետևողական զարգացմանն ու զորացմանը:  

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր ընտանիքին»:

  • Կիսվել: