հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանը իր անցյալով ցույց է տվել, որ կարող է հավակնել Արցախի նախագահի պաշտոնին. Հովիկ Աղազարյան

Արայիկ Հարությունյանը իր անցյալով ցույց է տվել, որ կարող է հավակնել Արցախի նախագահի պաշտոնին. Հովիկ Աղազարյան

Արցախի նախագահի ընտրություններում առաջադրվելու հայտ ներկայացրած «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր անցյալով ցույց է տվել, որ կարող է հավակնել Արցախի նախագահի պաշտոնին: Նման կարծիկ PrimeNews.am-ի հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Միևնույն ժամանակ նա նկատեց, որ քաղաքական ուժերը հարկ չէ, որ միջամտեն Արցախի ներքաղաքական կյանքին: «Մենք կարող ենք որպես քաղաքացի միայն գնահատական տալ այս կամ այն թեկնածուի հետ կապված, բայց որոշողը լինելու է Արցախի ժողովուրդը: Բայց այդքանով հանդերձ էլ մենք՝ պատգամավորներս պետք է լինենք շատ նրբանկատ մեր խոսքերում, մեր հայտարարություններում, որպեսզի դա չդիտվի քաղաքական ուժի տեսակետ կամ դիրքորոշում», - հավելեց Հովիկ Աղազարյանը:

Նշենք, որ երեկ Ստեփանակերտում Ազատ Հայրենիք կուսակցության համագումարում 2020-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին է հայտարարել Արայիկ Հարությունյանը, որը Արցախի նախկին վարչապետն էր:

  • Կիսվել: