կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնք․ նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարանով

Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնք․ նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարանով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ համանուն շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում, տեղեկացնում են ԱՀ կառավարությունից:

Երկրի ղեկավարը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։ Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարանով: Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել բնակիչների համար գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծման կարևորությունը:

Ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով:
Բնակավայրը կունենա խաղահրապարակներ և բնակիչների կենսաապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2023թ.-ի սկզբին:

 
 

  • Կիսվել: