հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն․ հանդիպել Ռուբեն Վարդանյանի, Վիտալի Բալասանյանի,  Դավիթ Բաբայանի հետ

Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն․ հանդիպել Ռուբեն Վարդանյանի, Վիտալի Բալասանյանի, Դավիթ Բաբայանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, ադրբեջանական կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակաբար դրսևորվող ագրեսիվ վարքը: Խորհրդակցության մասնակիցները իրենց մտահոգություններն են արտահայտել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, մտքեր են փոխանակվել իշխանությունների կողմից ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
 
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: