Որոշվում է մեր ապագան, այս երկրում ապրելու մեր իրավունքը․ Արայիկ Հարությունի խոսքը մարտադաշտ մեկնելուց առաջ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտադաշտ մեկնելուց առաջ հանդիպել է հատուկ ստորաբաժանման ծառայողների հետ: Նախագահի խոսքը՝ ստորև
«Սիրելի իմ եղբայրնե՛ր, հայրենակիցնե՛ր,
Գիտկացում եք պատմանակ պահը։
Այսօր որոշվում է մեր ապագան, այս երկրում ապրելու մեր իրավունքը։
Հարյուրամյակների, հազարամյաների մեր պապերի կատարած սխրագործության շարունակությունը մենք պետք է կարտարնք այսօր։ Ես ուզում եմ գիտակցենք պահը։
Մենք հարյուրամյակների, հազարամյակների ամենաճակատագրական ժամանակահատվածն ենք ապրում։ Հայրենիք ունենալ-չունենալու օրհասական ժամանակահատվածում ենք ապրում:
Մենք պետք է գիտակցենք, որ մեզնից՝ յուրաքանչյուրիցս է կախված ոչ միայն Արցախի, Հայաստանի , այլ հայ ազգի ապագան՝ ինչքանով ենք մենք կոչվելու ազգ, իրավուքն ունենալո շարունակել հայ մնալը, երկիր ունենալը։
Ես ուզում եմ, որ դուք բոլորդ կատարե՛ք ձեր ծառայությունը և շարունակե՛ք ապրել այս հայրենիքում որպես արժանի զավակներ, որ բոլորդ, կատարելով ձեր մարտական գործողությունները, առաջադրանքները, առանց կորստի շարունակեք:
Մենք հաղթելու ենք: Մենք ավելի ծանր ժամանակահատված ենք ունեցել 1992 թվականին, երբ կորցրել էինք Արցախի մեծ մասը, երբ հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու, Կարմիր շուկայի, Գանձասարի մատույցներում:
Մեզ հաջողվել է այն ժամանակ, հաջողվելու է նաև այսօր:
Ո՛չ միայն հաղթահարել ենք, այլ հաղթանակել ենք, ո՛չ միայն հաղթել ենք, այլ նաև ազատ երկիր ունենալու իրավունք ենք վաստակել և այդ ազատ երկրում մեր երեխաների ապրելու իրավունքն է այսօր որոշվում:
Ուզում եմ սթա՛փ և ամենակարևորն առո՛ղջ դատենք, և իմանանք՝ մենք ունենք առաքելություն մեր երկրի, ազգի, սերունդների առջև: Ուզում եմ ասել, որ ձեզ բոլորիդ շատ սիրում ու հարգում եմ։
Րոպեներ առաջ ես հանդիպել եմ մեր եզդի եղբայրների մի մեծ խմբի, ովքեր այսօր գտնվում են առաջնագծում և մեզ հետ միասին պաշտպանում են հող հայրենին:
Միջազգային հանրությունը ևս համախմբվել ու գիտակցում է այն մեծ չարիքը, որը սկիզբ է առել այս մի քանի օրերին մեր տարածաշրջանում, համաշխարհային մեծ վտանգը, տարածաշրջանային մեծ վտանգը: Հաջողություն բոլորիդ։
Ես էլ եմ լինելու ձեզ հետ միասին,
հանու՛ն հայրենիքի, հանու՛ն մեր ապագայի»։