ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Առանց Ռուսաստանի անհնար է Արցախի մնալը, Արցախի ապագան. ԱՀ նախագահ

Առանց Ռուսաստանի անհնար է Արցախի մնալը, Արցախի ապագան. ԱՀ նախագահ

Արցախի ապագան առանց Ռուսաստանի անհնար է: Այս մասին Թաղավարդ համայնք այցի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մեր երկրի ապագան առանց Ռուսաստանի, առանց ռուսական բանակի համատեղ ջանքերով անհնարին է տարածաշրջանում խաղաղություն ապահովելը կամ Արցախում մնալը»:

Խոսելով Թաղավարդ գյուղի մասին` Հարությունյանը նշել է.

«Թաղավարդը մեր երկրի պատկերն է, ինչպես կորցրել ենք երկրի մի մասը, կորցրել ենք Թաղավարդի մի մասը: Որ ասում են չենք կռվել... Կռվել ենք...Իհարկե, ունեցել ենք խուճապի և փախուստի դեպքեր, բայց կենաց մահու կռիվ ենք տվել, 20 օր փորձել են գրավել Թաղավարդը, Կարմիր շուկան, որպեսզի ճանապարհ հարթեն Ֆիզուլի, Կարմիր Շուկա, Շուշի քաղաքի համար: Մեզ հաջողվել է նրանց պլանի մի մասը ձախողել»,- ասել է Հարությունյանը:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին` նա ընդգծել է, որ Արցախի ապագան Ադրբեջանի կազմում անհնար է:

«Արցախը պայքարել ու պայքարելու է իր անկախության համար, դա երկարատև պրոցես է, բայց մենք հասնելու ենք դրան»,- հավաստել է երկրի նախագահը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: