հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Առաջիկայում ակնկալվում է 30 հազար տեղահանվածների վերադարձ ԼՂ. ՌԴ ԱԻ նախարար

Առաջիկայում ակնկալվում է 30 հազար տեղահանվածների վերադարձ ԼՂ. ՌԴ ԱԻ նախարար

ՌԴ ԱԻՆ օպերատիվ կենտրոնն աշխատանքը կոորդինացնում է Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համապատասխան ծառայությունների հետ, օպերատիվ խմբի աշխատակիցներն իրականացնում են վնասների գնահատում: Այս մասին տարածաշրջանում ռուսական առաքելության թեմայով խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը: 

Ըստ նրա՝ նախնական տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի 4 շրջանի 40 բնակավայրում ամբողջությամբ ավերվել է 284 շինություն, դրանց տեսակն ու բնույթն այժմ ճշտվում են: «Շինանյութի առաջին շարասյունն այսօր արդեն ուղևորվել է: Ռոստովի շրջանում իրականացվում է 300 տոննա շինանյութի բեռնումը»,-ասել է Զինիչևը: Նա նաև հավելել է, որ ևս 30 բեռնատար նոյեմբերի 21-ին կուղևորվի Արցախ: 

Նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ակնկալվում է 30 հազար տեղահանվածների վերադարձ Լեռնային Ղարաբաղ: Զինիչևն ասել է. ՛՛Գործող ենթակառուցվածքները թույլ են տալիս տեղավորել մինչև 5000 մարդու: Մնացած մարդկանց տեղավորելու համար մշակվում է մի քանի տարբերակ՛՛:

 

  • Կիսվել: