ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Առաջարկ ենք ուղարկել ՀՖՖ, հուսով ենք՝ մեզ կընդառաջեն»․ Մհեր Ավանեսյանը՝ «Լեռնային Արցախի» ապագայի մասին

«Առաջարկ ենք ուղարկել ՀՖՖ, հուսով ենք՝ մեզ կընդառաջեն»․ Մհեր Ավանեսյանը՝ «Լեռնային Արցախի» ապագայի մասին

Ապրիլի 1-ին կայացած ՀՖՖ ակումբների արտոնագրման նիստում մերժվել էր «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի Ազգային արտոնագիրն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) Հոդված 17-ի պահանջները, ըստ որի արտոնագրման թեկնածուն պետք է իր կամ դուստր ընկերության կազմում առնվազն ունենա 8 տարբեր տարիքային խմբերի մանկապատանեկան թիմեր, որոնք մասնակցում են ՀՖՖ հովանո ներքո անցկացվող առաջնությունններին։

 Football365.am-ը փորձել է ճշտել «Լեռնային Արցախի» նախագահ Մհեր Ավանեսյանից, թե արդյոք ակումբը բողոքարկե՞լ է ՀՖՖ որոշումը ու առհասարակ ինչ փուլում է գործընթացը:
 
Մենք չենք բողոքարկել ՀՖՖ որոշումը, քանի որ մենք, ճիշտ է, չենք բավարարել ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի 17-րդ հոդվածը, սակայն նամակ-առաջարկ ենք ուղարկել ՀՖՖ արտոնագրման բաժին և խնդրել ենք մեզ ընդառաջել։ Բանն այն է, որ մեզ համար բարդ էր հետպատերազմյան շրջանում հավաքագրել 8 տարբեր տարիքային խմբերի մանկապատանեկան թիմեր, որոնք պետք է պարտադիր մասնակցեին նաև ՀՖՖ հովանո ներքո անցկացվող առաջնություններին, սակայն նամակ-առաջարկում նշել ենք, որ թեպետ այս պահին մեր միայն 3 մանկապատանեկան թիմեր են մասնակցում ՀՀ մանակապաատանեկան առաջնություններին, սակայն այժմ ունենք 8 և ավելի մանակապատանեկան թիմեր, որոնք հաջորդ առաջնությանը անպայման կմասնակցեն։ Պետք է նշեմ, որ օրինակ Առաջին խմբում հանդես եկող թիմերի համար պարտադիր չէ ունենալ կանանց թիմ, բայց մենք ունենք կանանց 1-ին խմբի առաջնությանը մասնակցող թիմ։  Հուսով ենք, որ ՀՖՖ-ն հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները մեզ կընդառաջի և կշնորհի Ազգային արտոնագիր։ Անկախ ամեն ինչից մենք շարունակելու ենք պայքարել Առաջին խմբի առաջնության չեմպիոնության համար։
 
«Լեռնային Արցախը» այս պահին Առաջին խմբի առաջնությունում անցկացրած 21 խաղից հետո վաստակել է 54 միավոր և գլխավորում է  մրցաշարային աղյուսակը։

  • Կիսվել: