ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անհրաժեշտ է ԼՂ-ում արգելված զենքի օգտագործման միջազգային հետաքննություն. քննարկում Ֆրանսիայի Սենատում

Անհրաժեշտ է ԼՂ-ում արգելված զենքի օգտագործման միջազգային հետաքննություն. քննարկում Ֆրանսիայի Սենատում

Ղարաբաղում արգելված զենքի օգտագործման միջազգային հետաքննություն է անհրաժեշտ: Այս մասին այսօր Ֆրանսիայի Սենատում ԼՂ  ճանաչման նախաձեռնության քննարկումների ժամանակ ասել է Գիլյոմ Գոնտարդը։

Սենատորը նշել է, որ Ադրբեջանը, օգտվելով Թուրքիայի օգնությունից եւ համավարակի հետ կապված իրավիճակից, ագրեսիա է սկսել: Գիլյոմ Գոնտարդը նաև ընդգծել է Լաչինի՝ որպես Արցախի հետ կապող օղակի նշանակությունը Հայաստանի համար: Այս համատեքստում նա ասել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են ընդհանուր սահման ստեղծել:

՛՛Մենք պաշտպանում ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Լավ կլիներ Ղարաբաղի ինքնորոշման գործընթաց սկսել: Բայց առաջնահերթության տեսակետից ավելի կարեւոր է, որ Ֆրանսիայի կառավարությունը ճանաչի Արցախը եւ այդ գործոնն օգտագործի որպես երկարաժամկետ գործիք՛՛,-ասել է Գիլյոմ Գոնտարդը՝ հայտարարելով, որ ՛՛Բնապահպանական խումբը՛՛ կողմ է քվեարկելու օրինագծին:

  • Կիսվել: