հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ հանդիպել են Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալի հետ

Անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ հանդիպել են Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալի հետ

Այսօր՝ հունվարի 21-ին, «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների հանդիպում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ գնդապետ Գորբունովի հետ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Քննարկել ենք 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Կրկին համեմատվել և ճշտվել են անվանացուցակները:

Բնութագրությունը հասանալի չէ

Գնդապետ Գորբունովը հավաստիացրել է, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ օր առաջ տղաների ճակատագրերը պարզելու համար»,-նշել է Ա. Ասրյանը։ Նրա խոսքով՝ «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության և ՌԴ խաղաղապահ ուժերի` անհայտ կորած զինծառայողների հարցերով զբաղվող ներկայացուցիչների հետ կազմակերպած է գործնական համագործակցություն։

  • Կիսվել: