երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անհապաղ վերացնել ԼՂ-ի հայերի շրջափակումը․ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հայտարարությունը

Անհապաղ վերացնել ԼՂ-ի հայերի շրջափակումը․ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հայտարարությունը

Անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակումը: Միջազգային հանրությունը չի կարող լռել:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ, դոկտոր Մաքսիմոս Խարակոպուլոսը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շարունակական շրջափակման արդյունքում հայ բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամի առնչությամբ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
 
«Մենք կտրականապես դատապարտում ենք Ադրբեջանի կազմակերպությունների և իշխանությունների կողմից կեղծ պատրվակով մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անընդունելի շրջափակումը, ինչը վտանգում է 120․000 հայերի կյանքը, որոնք մնում են իրենց պապենական օջախներում: Կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել հայ բնակչության այս յուրօրինակ պաշարմանը, որի նպատակն է բնակչության ոչնչացումը կամ տեղահանումը։ Անտարբերությունը կամ նման գործելաոճին ուշ արձագանքը մաթեմատիկական ճշգրտությամբ հանգեցնում են նմանատիպ պրակտիկայի կրկնությանն ու տարածմանը, որոնք հակասում են միջազգային իրավունքին և մարդասիրական արժեքներին: Որպես Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով՝ մենք մեր աներկբա աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը և պահանջում ենք միջազգային հանրության անհապաղ միջամտությունը՝ բազմաչարչար ժողովրդի պաշարումը վերացնելու համար։
 
Լեռնային Ղարաբաղում մենք կանգնած ենք մեծ հումանիտար ճգնաժամի առաջ, որից տուժում է ավելի քան 120․000 հայ, այդ թվում՝ 30․000 երեխաներ, 20․000 տարեցներ և 9․000 հաշմանդամներ։ Բնական գազի մատակարարման դադարեցումից հետո շրջափակման մեջ գտնվողների կյանքը լուրջ վտանգի տակ է, քանի որ նրանք զրկված են սննդից, վառելիքից, դեղորայքից, ինչպես նաև ջեռուցումից: Այս զարգացող հանցագործության հանդեպ քաղաքակիրթ մարդն իրավունք չունի լռելու։ Մենք բոլորս պետք է մեր ձայնը բարձրացնենք՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից այս շրջափակումը վերացնելու նպատակով»։

  • Կիսվել: