հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անհապաղ նախաձեռնել Կովկասի տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար քայլեր. Ջելմինի

Անհապաղ նախաձեռնել Կովկասի տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար քայլեր. Ջելմինի

Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը, և հայցում ենք Իտալիայի կառավարությանը և ողջ միջազգային հանրությանը հստակ ջանքեր գործադրել երաշխավորելու համար, որ Հայաստանը չենթարկվի հարձակման: Այս մասին Պատգամավորների պալատում ասել է «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավար Մարիաստելա Ջելմինին:

՛՛Հարկավոր է հստակ դիրքորոշում և անհապաղ նախաձեռնել Կովկասի տարածաշրջանում շուտափույթ խաղաղությանը վերականգնման համար քայլեր: Վերջ տալ ապակայունացնող վարքին, և կառուցողական վերաբերմունք դրսևորել ռազմական գործողություններին վերջ տալու համար՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: