երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անձամբ Կոռնիձորում եմ, որպեսզի հանրության համար տեսանելի լինի այն, ինչ կատարվում է․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Անձամբ Կոռնիձորում եմ, որպեսզի հանրության համար տեսանելի լինի այն, ինչ կատարվում է․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, որը Լաչինի միջանցք տանող ճանապարհին հետևում է Հայաստանից Արցախ հումանիտար բեռների տեղափոխմանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ անձամբ Կոռնիձորում է, որպեսզի հանրության համար տեսանելի լինի այն, ինչ կատարվում է:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր առաքելության մեկնարկից ի վեր մենք պարեկություն ենք անում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, դիմակայության գծի երկայնքով, մշտադիտարկում ենք իրավիճակը սահմանին: Մենք այցելում ենք հակամարտությունից տուժած բնակավայրեր և զեկուցում ենք Բրյուսելին, թե ինչ է կատարվում այստեղ, և դրանով աջակցում ենք խաղաղության բանակցություններին և Եվրամիության խաղաղարար ջանքերին: Լաչինի միջանցք մտնող ճանապարհը մեր պատասխանատվության գոտում է, և մենք դիտարկում ենք, թե ինչ տեղի կունենա այստեղ այսօր՝ տեղյակ չլինելով, թե ինչ է կատարվում»։

Հիշեցնենք, որ Հայաստանից Արցախ ուղարկվող 400 տոննա հումանիտար օգնությունը 19 բեռնատարներով արդեն Կոռնիձորում է, բայց դեռ պարզ չէ՝ կհաջողվի բեռը հասցնել Արցախ, թե ոչ:

Մինչ բեռնատարների ուղևորվելը մարդասիրական օգնության պարունակությունը ստուգել են ՀՀ-ում հավատարմագրված 15 երկրների դեսպաններ։
 
Բաքուն արդեն հումանիտար ակցիան որապել է որպես սադրանք։

 

  • Կիսվել: