հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՆ-ն Արցախի համար շուրջ 35 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. Բադասյան

ԱՆ-ն Արցախի համար շուրջ 35 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը շուրջ 35 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Աշխարհասփյուռ հայե՛ր,
Միավորվելու, մեր ուժը հենց այս պահին ցույց տալու ժամն է: Արդեն բոլորս գիտենք, որ սա հայությանը իր բնօրրանից կտրելու հերթական ճղճիմ փորձն է, որը դեմ է առել քաջարի հայ զինվորի հաղթական դիմադրության։
 
Թիկունքի ամրությունը ապահովելու համար պետք է յուրաքանչյուր հայի նվիրատվությունը՝ Համահայկական հիմնադրամին (https://www.himnadram.org/en): Ամեն հայի մասնակցություն չափազանց կարևոր է:
 
Արդարադատության նախարարությունն էլ իր ենթակա հիմնարկներով ու ՊՈԱԿ-ներով անմասն չի մնացել և իր հնարավորությունների սահմաններում նվիրատվություն է կատարել հանուն մեր հաղթանակի՝ շուրջ 35 մլն դրամ և անհրաժեշտ տարատեսակ ապրանքներ ուղարկելով մեր զինվորներին»,- ասվում է նախարարի գրառման մեջ:

  • Կիսվել: