երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ամփոփվել են «Արծվիկ» ռազմամարզական խաղերի արդյունքները

Ամփոփվել են «Արծվիկ» ռազմամարզական խաղերի արդյունքները

Այսօր՝ ապրիլի 21-ին, Ստեփանակերտում ամփոփվել են ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Նախազորակոչային պատրաստության բաժնի պլանով նախատեսված, ապրիլի 19-ից մեկնարկած «Արծվիկ» ռազմամարզական խաղերի արդյունքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Նախազորակոչային պատրաստության բաժնի վարիչ Դավիթ Օհանջանյանն ասել է, որ մասնակիցներն իրենց ուժերը փորձել են հինգ մարզաձևերում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ըստ թիմերի՝ մրցանակային 1-ին պատվավոր հորիզոնականն է զբաղեցրել Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղ՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղ՝ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը: Անհատական կարգում 1-ին տեղն է գրավել Ա. Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցի աշակերտուհի Սվետլանա Միվիսյանը, երկրորդ տեղ՝ Ա. Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցի աշակերտուհի Անգելինա Տոնյանը, իսկ երրորդ տեղ՝ Ասկերանի միջնակարգ դպրոցի աշակերտ Արսեն Եղիյանը: Պայքարը և մրցակցությունը մասնակիցների միջև շատ բարձր էին, վաստակած միավորների ընդհանուր տարբերությունը 1,2 միավոր էր»,-նշել է Դ. Օհանջանյանը՝ հավելելով, որ մրցույթը նպատակ ուներ սեր սերմանելու աշակերտների մեջ հայրենիքի հանդեպ՝ պատանիներին պատրաստելով պաշտպանության:

Բնութագրությունը հասանալի չէ

Հաղթող թիմերը պարգևատրվել են ԱՀ ԿԳՄՍ նախարարության դիպլոմներով, ԱՀ Պաշտպանության բանակի, ԱՀ Ներքին գործերի նախարարության, «Արցախի Ազատամարտիկների միություն» ՀԿ-ի, «Պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից պատվոգրերով, հուշանվերներով ու դրամական պարգևներով:

  • Կիսվել: