կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամփոփվել են Արցախում առաջին անգամ կազմակերպված հեռուստամարաթոնի արդյունքները

Ամփոփվել են Արցախում առաջին անգամ կազմակերպված հեռուստամարաթոնի արդյունքները

Այսօր`դեկտեմբերի 27-ին, «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամում կազմակերպվել է Արցախում առաջին անգամ կազմակերպված հեռուստամարաթոնի արդյունքներն ամփոփող մամլո ասուլիս:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես եկավ «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենի օգնական Հակոբ Ավանեսյանը:

«Հեռուստամարաթոնի ընթացքում քաղաքամայր Ստեփանակերտից ուղիղ հեռարձակմամբ ներկայացվել են հետպատերազմյան շրջանում տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքները, հիմնադրամի գործունեությունը, Արցախի մասին տեսահոլովակներ, մշակութային համարներով հանդես են եկել գործող ՊՈԱԿ-ները, մշակութային կենտրոնները, առանձին անհատներ:Հեռուստադիտողների և քաղաքացիների շրջանում արձագանքը բավական դրական էր: Հորդորում ենք մեր հայրենակիցներին լինել ակտիվ, որովհետև որքան շատ ծրագրեր ներկայացնեն, հիմնադրամը կանի հնարավորինը, որպեսզի այդ ծրագրերը ֆինանսավորվեն, որպեսզի արցախցիները ստեղծեն իրենց բիզնեսը, իրենց երազանքի գործը պապենական հողում», - ասաց Հ. Ավանեսյանը և հավելեց, որ մինչև գալիք տարվա հունվար ամսվա վերջ, բացառությամբ պետական մոդուլ ծրագրի, հիմնադրամի կայքում հրապարակված գրեթե բոլոր ծրագրերը կֆինանսավորվեն՝ հատուկ կարգի մշակմամբ:

Բնութագրությունը հասանալի չէ

Կառույցի Բարեգործական և ինվեստիցիոն ծրագրերի ռազմավարական պլանավորման բաժնի պետ Բելլա Սարգսյանը նշեց, որ 15 օրվա ընթացքում հեռուստամարաթոնի շրջանակներում 58 մլն դրամ գումար է հավաքվել (բոլոր ծրագրերի կյանքի կոչման համար անհրաժեշտ է 133 մլն դրամ), ինչպես նաև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, տրվել խոստումներ։ «Բարերարները հիմնականում իրենց նվիրատվությունները փոխանցել են հիմնադրամին, և մենք ունենք պայման, որ եթե ընդհանուր ֆոնդ է գոյանում, ապա մենք գումարը տրամադրում ենք ahimnadram.com պաշտոնական կայքում ըստ վաղեմության տեղադրված ծրագրերին», -հավելեց Բ. Սարգսյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Հիմնադրամի Սփյուռքի և միջազգային կառույցների հետ կապերի բաժնի պետ Էմմա Պետրոսյանի խոսքով՝ հիմնադրամի կայքը միշտ հասանելի է, և յուրաքանչյուր պահի ցանկացողները կարող են ծանոթանալ կայքում տեղադրված ծրագրերին ու իրենց աջակցությունը ցուցաբերել:

  • Կիսվել: