ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելն ու վերանայի դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ. ԱՄՆ կոնգրեսական ԹիՋեյ Քոքս

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելն ու վերանայի դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ. ԱՄՆ կոնգրեսական ԹիՋեյ Քոքս

Ամերիկացի կոնգրեսական ԹիՋեյ Քոքսը, ով առաջատար դեր է խաղացել ԱՄՆ-ում Արցախի ականազերծման ֆինանսավորման մասին որոշման անցկացման համար, ևս մեկ անգամ կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը չեղարկել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:

«Ադրբեջանի լիակատար անտարբերությունը Արցախում հրադադարի վերջին կոչերի նկատմամբ մեկն է այն բազմաթիվ պատճառներից, որոնց համար ԱՄՆ-ն պետք է վերջ դնի Ադրբեջանին ռազմական օգնություն հատկացնելուն»,- գրել է կոնգրեսականը:

Վերջինս նաև կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են «հարյուրավոր կյանքերի կորստի համար»:

«Պետք է վերանայել մեր դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ: Երկու շաբաթ շարունակ նրանք ագրեսիվ կերպով ոտնահարել են մարդու իրավունքները և շարունակում են սրել բռնությունը հայերի դեմ: ԱՄՆ-ն պետք է դեմ կանգնի ահաբեկչությանը և գործի հենց հիմա»,- եզրափակել է կոնգրեսականը՝ գրառումը լրացնելով «Ուժեղ Արցախ» և «Կանգնեցրեք Ալիևին» հեշթեգերով:

Կալիֆոռնիացի կոնգրեսականն իր գրառմանը կից հրապարակել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը հրթիռակոծումից հետո պատկերող լուսանկարը:

  • Կիսվել: