ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ներկայացնող անդամները հանդիպել են ԼՂ-ից տեղահանվածների հետ
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ներկայացնող անդամները հանդիպեցին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ լսելու երկրի ժողովրդավարական զարգացումների մասին, և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ՝ տեղեկանալու նրանց առաջ ծառացած մարտահրավերների մասին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից: