հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի հայ համայնքը իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում արցախահայությանը

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի հայ համայնքը իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում արցախահայությանը

ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Աճամեանը համայնքի անունից ուղերձ է հղել արցախահայությանը, որում մասնավորապես նշվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախում բնակվող մեր աննկուն ու խիզախ եղբայրնե՛ր ու քույրե՛ր,
Անմարդկային այս ծանր պայմաններում ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի հայ համայնքի անունից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում ձեզ։ Հավատացա՛ծ եղեք, որ այստեղ՝ թեկուզ հեռվից, մեր բոլորի սրտերում ու մտքերում եք, յուրաքանչյուրիս հանապազօրյա աղոթքներում։ Համայնքի բոլոր անդամները՝ անկախ տարիքից ու մասնագիտությունից, տարբեր ուղղություններով աշխատանքներ են տանում ձեր ձայնը լսելի դարձնելու եւ կյանքի ճանապարհը բացելու ուղղությամբ։ Ձեւավորված աշխատանքային խմբերը նամակներով դիմել են Կարմիր խաչի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի` Դալլասի գրասենյակներ, տարածում են մամլո հաղորդագրություններ, շրջափակումը քննադատելու եւ այն դադարեցնելու կոչով հանդես գալու ուղերձներ հղում տեղական եւ համապետական իշխանություններին։

Նկարում՝ Դալլասի Սուրբ Սարգիս հայկական կիրակնօրյա դպրոցի սաներն են, որոնք եւս, անմասն չմնալով, իրենց հոգու վառ գույները, ջերմությունն ու սերն են ուղարկում Արցախում բնակվող իրենց ընկերներին։

Աստված օրհնի ու պահպանի»:

  • Կիսվել: