ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամեն ինչ կանենք, որ ընտրությունների երկրորդ փուլում մեր բնակչության առողջությունը չվտանգվի․ Արցախի պետնախարար

Ամեն ինչ կանենք, որ ընտրությունների երկրորդ փուլում մեր բնակչության առողջությունը չվտանգվի․ Արցախի պետնախարար

Արցախի կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի նվազագույնի հասցնի մեր քաղաքացիների առողջությանը հասցվող վտանգը, ռիսկերը, այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ ահնդիպմանը հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք կկայանա ապրիլի 14-ին նախատեսվող Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։

Գրիգորի Մարտիրոսյանն ասաց, որ ամեն ինչ կանեն, որպեսզի ապահովեն քաղաքացիների անվտանգությունը ընտրական գործընթացների ժամանակ։

«Մենք կուժեղացնենք մեր հսկողությունը նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ։ Հնարավորինս ամեն ինչ կանենք, որպեսզի մեր բնակչության առողջությունը որևէ կերպ չվտանգվի», -ասաց Մարտիրոսյանը։

  • Կիսվել: