ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամարասի վանքի վրա կրկին ծածանվում է Արցախի պետական դրոշը

Ամարասի վանքի վրա կրկին ծածանվում է Արցախի պետական դրոշը

Ամարասի վանքի վրա երեկվանից կրկին ծածանվում է Արցախի Հանրապետության պետական դրոշը։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Արցախում իր աղբյուրները։

Հիշեցնենք, որ նախօրեին այն իջեցվել էր թյուրիմացության պատճառով։ Այդ մասին հայտնել էին Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը։

Սրբազանի խոսքով, նախկինում վանքում Արցախի դրոշ տեղադրված չի եղել, սակայն 44-օրյա պատերազմից հետո, երբ շփման գիծը կանգ է առել Ամարասից 800-1000 մետր հեռավորության վրա, որոշել են տեղադրել։

4-րդ դարում հիմնված Ամարասի վանքը Արցախի հարավում է՝ Ֆիզուլիից ուղիղ գծով մոտ տասը կիլոմետր հեռավորության վրա։ 

  • Կիսվել: