ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սուրբ Զատկի տոնին Ամարասի վանքում Պատարագ է մատուցվել

Սուրբ Զատկի տոնին Ամարասի վանքում Պատարագ է մատուցվել

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Օրվա խորհրդով  Ամարասի վանական համալիրում մատուցվել է Սուրբ Պատարագ, ներկայացվել է տոնի խորհուրդը և ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օրհնության կարգ է կատարվել։
 
Բնութագրությունը հասանալի չէ
Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ամարասի վանական համալիրն, իրապես, մեծ և կարևոր նշանակություն ունի մեզ՝ քրիստոնյաներիս համար։
 
«Գրիգոր Լուսավորիչն, իր  տեսիլքի մի փոքրիկ մասնիկ իր հոգում ծրարած, եկել է այս հովիտը և կառուցել Ամարասի պատմական վանքը։ Սովորական վայր չէ այս վայրը, և դա զգացել ու գնահատել են մեր բոլոր թագավորները, իշխանները, և, Վաչագան Բարեպաշտ թագավորից սկսած,   ուխտատեղի է մեր իշխանական վերնախավի համար, որովհետև զգացել են նրա կարևորությունը՝ ոչ միայն հոգևոր անվտանգության տեսանկյունից, այլ նաև՝ ֆիզիկական»,-ասել է նա։
 
Եկեղեցու հավատավորների բերած օրվա խորհրդանիշները(ներկած ձու, խաղցրավենիք) որպես կյանքի ու հարության նշաններ, օրհնվել են եպիսկոպոսի կողմից, որից հետո հավատավորները դրանք  իրենց հետ տուն են տարել։
Բնութագրությունը հասանալի չէ
Սուրբ Պատարագին մասնակցում էին ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և  նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, եկեղեցու բազմաթիվ հավատավորներ։
 
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: