երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքները վերջին փուլում են

Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքները վերջին փուլում են

Շարունակվում են Ամարասի վանական համալիրի վերականգնման վերջին` երրորդ փուլի շինարարական աշխատանքները:

Ինչպես հայտնում է «Լույս» հիմնադրամից՝ 2019թ. սեպտեմբերին մեկնարկած Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագիրը այժմ գտնվում է իր վերջին՝ 3-րդ փուլում։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընդհանուր ծավալը շուրջ 420 մլն ՀՀ դրամ է, որից այս պահին արդեն կատարվել է 276 մլն դրամի աշխատանք:

Возможно, это изображение на открытом воздухе

Միայն 2022թ. ապրիլի 15-ից մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության կողմից իրականացվել են ընդհանուր առմամբ 174մ3 տանիքի բուսահողի քանդում և հեռացում, 174մ3 բնահողի մաղում, 258մ2 կոպտատաշ պատերի քանդում և վերաշարում, 10 200 գծմ ներքին և արտաքին պատերի և շեպերի կարանախցում, 950 գծմ ինվենտարային փայտամածերի տեղադրում և քանդում, 2.42մ2 ջրհորդանների նոր տաշ ու շար կրաքարից, 17.6մ2 քարե աստիճանների նոր տաշ ու շար:

Нет описания фото.

Աշխատանքները վերահսկվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտացում ունեցող նախագծային կազմակերպության կողմից:

Возможно, это изображение на открытом воздухе и кирпичная стена

Ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2023թ. գարնանը: Ծրագրի նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները համալիրի լիարժեք օգտագործման համար` նոր շունչ տալով հայ ժողովրդի համար կարևորագույն պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանին, որն այսօր կանգնած է Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում:

  • Կիսվել: