չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ալիևը Ջրականում մասնակցել է նոր զորամասի բացմանը

Ալիևը Ջրականում մասնակցել է նոր զորամասի բացմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Ջրականի (Ջաբրայիլ) շրջան: Այնտեղ նա մասնակցել է ՛՛ԿԱՄԱԶ՛՛ ԲԲԸ-ի և Ջրականում Գանձակի (Գյանջա) ավտոմոբիլային գործարանի համատեղ սպասարկման կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ դրվել է ՛՛Արազի հովտի տնտեսական գոտի՛՛ արդյունաբերական պարկի, Ջրականի շրջանի կենտրոնական հիվանդանոցի, Մեխակավան քաղաքում դպրոցի շենքի և առաջին բազմաբնակարան բնակելի համալիրի հիմքը:

Հաորդվում է նաև, որ Ալիևը մասնակցել է ՛՛Ջաբրայիլ 100/35/10՛՛ ենթակայանի և Պետական սահմանային ծառայության զորամասի բացմանը:

 

  • Կիսվել: