ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ալիեւն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի ապագա աշխատանքը

Ալիեւն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի ապագա աշխատանքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

"Պետությունների ղեկավարները քննարկել են Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքի շուտափույթ մեկնարկը ՝ նշելով, որ կենտրոնի գործունեությունը կծառայի երկարատեւ խաղաղության ապահովման գործին", - ասված է հաղորդագրության մեջ:

Ալիևը Էրդողանին տեղեկացրել է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող վերակառուցման աշխատանքների մասին՝ գոհունակություն հայտնելով այդ գործընթացում թուրքական ընկերությունների ակտիվ մասնակցության համար։ "Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Ադրբեջանին ։ Նախագահ Ալիեւը շնորհակալություն է հայտնել դրա համար", - նշվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հունվարի 15-ին հայտարարել էր, որ մոնիթորինգային կենտրոնում ծառայելու են 60-ական զինվորականներ Ռուսաստանից եւ Թուրքիայից:

  • Կիսվել: