շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ալիևն արդեն իշխանության ղեկին չէ. Արցախի ԱԺ նախագահ

Ալիևն արդեն իշխանության ղեկին չէ. Արցախի ԱԺ նախագահ

Իլհամ Ալիևն արդեն չկա իր երկրի իշխանության ղեկին, որովհետև ցանկացած առաջարկի, որն արվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն Ալիևի գլխավորությամբ պատասխանում է, որ այդ բանակցություններին պետք է մասնակցի նաև Թուրքիան։ Այս մասին այսօր Արցախում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ էր արկածախնդրւթյան, բայց 2020թ–ի սեպտեմբերի 27-ի արկածախնդրությանը նրան դրդել է Թուրքիան։

«Աշխարհը արդեն հասկանում է, որ սա Արցախի ժողովրդի ու Ադրբեջանի ժողովրդի պատերազմը չէ։ Պատերազմն արդեն դուրս է գալիս այլ հարթւթյուն, ու կարծում եմ` գերտերություններն արդեն մտահոգված են իրենց շահերով։ Որովհետև կորցնելով իրենց ազդեցութունը հայկական աշխարհում, իրենք ընդհանրապես կորցնելու են Անդրկովկասը։ Սա Մեծ Թուրանի ծրագիրն է` դրված Թուրքիայի կողմից»,– ասաց Թովմասյանը։

Արցախի Աժ նախագահի դիտարկմամբ, աշխարհին արդեն հայտնի է, որ Արցախի հետ պատերազմը ևս վարում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան։

 




  • Կիսվել: