հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ակտիվ քարոզարշավ. ովքեր են Արցախում ֆավորիտ թեկնածուները

Ակտիվ քարոզարշավ. ովքեր են Արցախում ֆավորիտ թեկնածուները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 26-ից Արցախում մեկնարկել են նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ: Նախագահի թեկնածուները 14-ն են, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերը` 12: Այս պահին Արցախում ակտիվ քարոզարշավ է ընթանում, և թեկնածուներն ամեն օր շրջում են տարբեր վայրերում, ներկայացնում իրենց ծրագիրն ու տեսլականը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը, լինելով Արցախում, հետևել է մի քանի թեկնածուների քարոզարշավին, զրուցել նրանց հետ և հարցում անցկացրել նաև տարբեր վայրերում: Եվ դատելով ստեղծված իրավիճակից, հարցումներից՝ կարող ենք փաստել, որ այս պահին ֆավորիտ են համարվում նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը, նրանից հետո Մասիս Մայիլյանն է։ Սակայն փաստենք, որ վերջինս առավելություն է ստացել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակցության շնորհիվ»:
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: