շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ախտահանվել են Հայաստանից Արցախ մուտք գործած տրանսպորտային միջոցները

Ախտահանվել են Հայաստանից Արցախ մուտք գործած տրանսպորտային միջոցները

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 610 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Այդ մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Այսպես, ապրիլի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 22-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ՝ ախտահանվել է ընդհանուր թվով 278 տրանսպորտային միջոց, որից «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 83 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 41 տրանսպորտային միջոց, «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 154 տրանսպորտային միջոց:

Ապրիլի 22-ին՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ՝ ախտահանվել է ընդհանուր թվով 187 տրանսպորտային միջոց, որից «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 65 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 57 տրանսպորտային միջոց, «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 65 տրանսպորտային միջոց:

Ապրիլի 23-ին՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 24-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 145 տրանսպորտային միջոց, որից «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 50 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 75 տրանսպորտային միջոց, «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 20 տրանսպորտային միջոց:

  • Կիսվել: