երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ականազերծում իրականացնող ընկերության աշխատակիցը Աղդամում ականի պայթյունից վիրավորվել է

Ականազերծում իրականացնող ընկերության աշխատակիցը Աղդամում ականի պայթյունից վիրավորվել է

Աղդամում ականի պայթյունից սակրավոր է վիրավորվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին գրում է ադրբեջանական  Report-ը:

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանում ականազերծում իրականացնող ANAMA (Azerbaijan National Agency for Mine Action) ընկերության աշխատակից Զաուր Մախմուդովը վիրավորվել է երեկ՝ իր աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ և տեղափոխվել Բաքվի հիվանդանոց, վիճակը գնահատվում է բավարար։

  • Կիսվել: