շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ականատես»-ն ԱՀ ընտրությունները դիտարկում է դիտորդների շրջիկ խմբերի միջոցով. հայտարարություն

«Ականատես»-ն ԱՀ ընտրությունները դիտարկում է դիտորդների շրջիկ խմբերի միջոցով. հայտարարություն

«Ականատես» դիտորդական առաքելությունը դիտորդների շրջիկ խմբերի միջոցով իրականացնում է Արցախի համապետական ընտրությունների քվեարկության օրվա դիտարկում։  Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Ականատես» դիտորդական առաքելությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

««Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացնում է Արցախի համապետական ընտրությունների քվեարկության օրվա դիտարկում` դիտորդների շրջիկ խմբերի միջոցով։ Ինչպես հայտնել էինք նախկինում, շրջիկ խմբերում ընդգրկված են միայն տեղացի դիտորդներ։

Արագ արձագանքման շրջիկ խմբերը ողջ օրվա ընթացքում կդիտարկեն քվեարկության գործընթացը Ստեփանակերտում եւ ԱՀ բոլոր շրջաններում՝ այցելելով հարյուրից ավելի համայնքներ եւ տեղամասային կենտրոններ։

Բոլոր քաղաքացիները, լրագրողներն ու ընտրական գործընթացի մասնակիցները, ովքեր ունեն ընտրախախտումների մասին տեղեկատվություն, խնդրում ենք զանգահարել մեզ՝ 097212046 հեռախոսահամարով:

Առաքելությունը պարտավորվում է գաղտնի պահել խախտումների մասին ահազանգող անձանց տվյալները եւ չտրամադրել դրանք երրորդ կողմին»։

  • Կիսվել: