երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱՀ քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ. Արցախի ՏՇ

ԱՀ քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ. Արցախի ՏՇ

Արցախի Հանրապետության քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

՛՛Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին:
Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք մոտենալ կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: