ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՀ քաղաքացիներին աջակցության տրամադրման էլեկտրոնային դիմումների մուտքագրումը շարունակում է ընդունվել

ԱՀ քաղաքացիներին աջակցության տրամադրման էլեկտրոնային դիմումների մուտքագրումը շարունակում է ընդունվել

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը Արցախում բնակվող հայրենակիցներին տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության քաղաքացիներին աջակցության տրամադրման էլեկտրոնային դիմումների մուտքագրումը շարունակվում է ընդունվել ինչպես առցանց dimum.ssa.am կայք էջի միջոցով, այնպես էլ նախարարության գրասենյակում, իսկ սույն թվականի դեկտեմբերի 5-ից կարող եք դիմել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության սպասարկման կենտրոններ՝ հետևյալ երկու ծրագրերի համար․

1․ Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության դիմումներ

2․Արցախի Հանրապետության Վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության դիմումներ

«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության հասցեները՝

1 Ք․ Ստեփանակերտ, Վ․ Մամիկոնյան 23
2 Ք․ Ստեփանակերտ, Ադմ․ Իսակովի 15
3 Ք․ Ստեփանակերտ, Հեքիմյան 5
4 Ք․ Ստեփանակերտ, Թումանյան 103
5 Ք․ Ասկերան, ՂՏ Սպասարկման կենտրոն
6 Ք․ Մարտակերտ, ՂՏ Սպասարկման կենտրոն
7 Ք․ Մարտունի, ՂՏ Սպասարկման կենտրոն

 

  • Կիսվել: