հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀ պետնախարարը Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի անդամներին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Առաքելյանին

ԱՀ պետնախարարը Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի անդամներին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Առաքելյանին

Այսօր՝ մարտի 9-ին, ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այցելել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն և աշխատակազմի անդամներին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Առաքելյանին:

Պետական նախարարն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մանգասարյանին՝ ոլորտում իրականացրած գործունեության և համակարգի բոլոր աշխատակիցներին՝ համեստ և ծանր աշխատանքի համար:

Գուրգեն Ներսիսյանը վստահեցրել է, որ յուրաքանչյուր աշխատակցի նվիրված և ջանադիր աշխատանքն անվերապահորեն կարժանանա գնահատականի:

Անդրադառնալով նախարարի պաշտոնում Վահրամ Առաքելյանի նշանակմանը՝ պետնախարարը նշել է, որ վերջինս համակարգի փորձառու աշխատակիցներից է, ով ունի բավարար փորձ և հմտություններ՝ ինչպես սոցիալական համակարգի ընթացիկ ծրագրերն իրականացնելու, այնպես էլ իշխանության կողմից առաջադրվող հանձնարարականներն հաջողելու համար:

Վահրամ Առաքելյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ թե իր և թե նախարարության աշխատակիցների կողմից կներդրվեն հնարավոր բոլոր ջանքերը՝ այս բարդ ու պատասխանատու շրջանը պատվով ու հաջողությամբ հաղթահարելու նպատակով:

  • Կիսվել: