շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ պետբյուջեի տուրքերն ու եկամուտները գերակատարվել են ավելի քան 19 տոկոսով

ԱՀ պետբյուջեի տուրքերն ու եկամուտները գերակատարվել են ավելի քան 19 տոկոսով

Այս տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 4 մլրդ դրամով:

Այս մասին «Արցախպրես»-ը փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից:
 
Նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 25 միլիարդ 32, 6 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 21 մլրդ դրամ ցուցանիշը գերազանցելով 19,2 տոկոսով կամ 4 մլրդ 32,6 մլն դրամով:
 
Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերակատարվել են 56,1 տոկոսով կամ ավել է հավաքագրվել 8 մլրդ 991,4 մլն դրամ: Հուլիս ամսում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 4 մլրդ 424,8 մլն դրամ` պլանավորված 3 մլրդ 500 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 26,4 տոկոսով կամ 924,8 մլն դրամով:
 
Հարկ վճարողների ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և տոկոսների փոխհատուցման նպատակով վճարված հարկերի գումարի վերադարձի ծրագրի շրջանակում բյուջե մուտքագրված հարկային եկամուտների հաշվին հուլիս ամսվա ընթացքում կատարվել է վերադարձ՝ 230,7 մլն դրամ գումարի չափով:
 
Ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 19 մլրդ 702,7 մլն դրամը կամ 78,7 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

  • Կիսվել: