երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱՀ նախագահը մասնակցել է Արցախյան շարժմանը նվիրված երթին և հարգանքի տուրք մատուցել (լուսանկարներ)

ԱՀ նախագահը մասնակցել է Արցախյան շարժմանը նվիրված երթին և հարգանքի տուրք մատուցել (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան պետական այրերի և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ փետրվարի 20-ին մասնակցել է Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթին, ծաղիկներ խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ երկրի ղեկավարն այցելել է նաև զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:

  • Կիսվել: