ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
44-օրյա պատերազմի հերոս, թշնամու 10 տանկ խոցած Արսեն Գաբրիելյանն այսօր ամուսնանում է. նորապսակներին շնորհավորել է ԱՀ նախագահը

44-օրյա պատերազմի հերոս, թշնամու 10 տանկ խոցած Արսեն Գաբրիելյանն այսօր ամուսնանում է. նորապսակներին շնորհավորել է ԱՀ նախագահը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ-ում ևս մեկ ընտանիքի ստեղծման մասին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր Արցախը ևս մեկ նորաստեղծ ընտանիք ունեցավ: Ամուսնացավ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր աստղաշենցի Արսեն Գաբրիելյանը, ով արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ոչնչացրեց թշնամու շուրջ 10 զրահատեխնիկա:

Մարտի դաշտում սկսած հերոսական պայքարը հայրենանվեր հայորդին շարունակում է ընտանիք կազմելով, ջանալով իր չափով շենացնել հայրենի հողի արցախյան հատվածը:

Համոզված եմ՝ հերոսը հավատարիմ կմնա իր ուխտին և զավակներին կփոխանցի նահատակ ընկերների երազանքը՝ ունենալ հզոր ու անպարտ Հայրենիք, և պայքարը՝ ամեն գնով հասնել այդ երազանքին:

Երջանիկ ու ներդաշնակ կյանք եմ մաղթում Արսենին և նրա ընտրյալին խաղաղ ու զարգացող Արցախում…՛՛:

 

 

  • Կիսվել: