ԱՀ նախագահը Երևանում հանդիպել է Դավիթ Տոնոյանի հետ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել եմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Իմ խոսքում ընդգծել եմ, որ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այդ համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները:
Քննարկել ենք մեր միասնական հայրենիքի անվտանգության համակարգի խնդիրները»,- գրել է ԱՀ նախագահը։