երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
ԱՀ նախագահն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը

ԱՀ նախագահն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԱՀ հռչակման 31-րդ տարեդարձի առթիվ Ստեփանակերտ ժամանած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական պատվիրակությանը:

 Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների  այցելություններն Արցախ, նրանց հետ հանդիպումները, որոնք, ըստ նախագահի, դրական ազդեցություն են թողնում ներհայկական կապերի հետևողական խորացման ու ընդլայնման վրա:
 
Նախագահ Հարությունյանը  բարձր է գնահատել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներդրումը և, մասնավորապես,  քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձնական մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում՝  առանձնանշելով, որ նման մոտեցումը մեծապես նպաստում է հետպատերազմյան ժամանակաշրջանի դժվարությունների արագ հաղթահարմանը:

  • Կիսվել: