կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՀ նախագահի հրավիրած խորհրդակցությանը քննարկվել է առաջնագծում տիրող իրավիճակը

ԱՀ նախագահի հրավիրած խորհրդակցությանը քննարկվել է առաջնագծում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Տեղեկատվական շտաբից:

Շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:

Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները, դրանց դիմակայման ուղղությամբ անելիքները:

Նախագահը բարձր է գնահատել ուժային կառույցների կողմից կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ:

Անդրադարձ է կատարվել նաև երկրում տիրող ծանր հումանիտար իրավիճակին և այն մեղմելու ուղղությամբ իրականացվող քայլերին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: