երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ նախագահը նշել է այն երեք հիմնական պատճառները, որոնց համար Ադրբեջանը պատանդառության է վերցրել Արցախի ժողովրդին

ԱՀ նախագահը նշել է այն երեք հիմնական պատճառները, որոնց համար Ադրբեջանը պատանդառության է վերցրել Արցախի ժողովրդին

Ճիշտ է, այսօրվա որոշակի կայունության համար մենք պետք է շնորհակալ լինենք խաղաղապահներին, բայց նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի իրենց գործառույթներին վերաբերող ամենակարևոր կետը՝ կապված Լաչինի միջանցքի ազատ տեղաշարժի ապահովման հետ չի կատարվում։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այդ առնչությամբ ես բազմաթիվ նամակներ ունեմ ուղղված ՌԴ ղեկավարին, սակայն ունենք այն ինչ ունենք։ Ինչպես ես նշեցի, սա որոշակի առումով հետևանք է ռուս-ուկրաինական ճգնաժամի, բայց կա նաև մեկ այլ իրողություն։ Ստեղծված իրողության համար ՌԴ-ն մեղադրում է ՀՀ իշխանություններին, նրա մեջ, որ նրանք ճանաչել են Արցախը Ադրբեջանի մաս։ Իր հերթին ՀՀ իշխանությունները մեղադրում են ՌԴ-ին իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու մեջ։ Երկուսն էլ իրողությանը մոտ են։ Բայց կա նաև մի երրորդ ասպեկտ, որի մասին չի խոսվում՝ դա այն փակուղին է, որ առաջացել է Հայաստան-Ադրբեջան ենթակառուցվածքների վերագործարկման, կամ նորերի կառուցման առումով, ինչի պատճառով Ադրբեջանը ճնշում է գործադրում Արցախի նկատմամբ, իր նպատակներին հասնելու համար»,- պարզաբանեց ԱՀ նախագահը։

  • Կիսվել: